Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Արդշինբանկում» կորցրել են ժամանակի հետ կապը կամ գրելու բան չունեն

«Արդշինբանկում» կորցրել են ժամանակի հետ կապը կամ գրելու բան չունեն
20.04.2025 | 20:23

«Արդշինբանկից (Ardshinbank CJSC) ավետում են, որ չգիտեմինչի հետ կապված, «2025թ ապրիլի 19-ին և 20-ին բանկի մասնաճյուղերում սպասարկում չի իրականացվի»:

Եկեք ֆիքսենք, որ 2025թ. ապրիլի 19-ը շաբաթ է, իսկ 2025թ. ապրիլի 20-ը` կիրակի:

Այդ ե՞րբ են «Արդշինբանկի» մասնաճյուղերն աշխատել շաբաթ և կիրակի օրերին: Երբևէ չեն աշխատել: Այդ դեպքում, ինչու՞ է «Արդշինբանկը» որոշել 2025թ. ապրիլի 19-ը և ապրիլի 20-ն առանձնացնել:

Վարկածներից մեկն այն է, որ «Արդշինբանկն» այլևս առաջնորդվում է հին հայկական տոմարով: Այդ դեպքում, մեր իմացած ապրիլի 19-ը և ապրիլի 20-ն ամենևին էլ շաբաթ և կիրակի չեն: Ավելին` եթե «Արդշինբանկը» շարունակի առաջնորդվել հին հայկական տոմարով, ապա օգոստոսի 11-ին պատրաստվեք վերջինիս հետ Նոր տարի տոնել:

Ըստ մյուս վարկածների, «Արդշինբանկում» կորցրել են ժամանակի հետ կապը կամ գրելու բան չունեն: Առաջին դեպքում` «Արդշինբանկը» վտանգավոր է դառնում, երկրորդ դեպքում` «Արդշինբանկին» պետք է օգնել: Ըստ այդմ, եթե «Արդշինբանկը» գրելու բան չունի, սակայն պարտավորված է լցնել իր կայքի էջերը, ապա թող յուրաքանչյուր օր գրի, ենթադրենք` շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3943

Մեկնաբանություններ